12 ժամ է՝ փակ է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն տանող ճանապարհը։ Դարպ…

🔎 12 ժամ է՝ փակ է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն տանող ճանապարհը։ Դարպասների մոտ հերթապահում են ինքնաձիգով զինված ԱԱԾ դիմակավորված աշխատակիցներ։
Ինչ է հայտնի այս պահին.
🔻 Խուզարկություններ՝ ավելի քան 70 հասցեներում, ՔԿ-ում քննվող 10-ից ավելի քրեական վարույթի շրջանակներում
🔻Գագիկ Ծառուկյանը դեռևս որևէ կարգավիճակ չունի, սահմանափակված է նրա ընտանիքի տեղաշարժը
🔻ՀԱՕԿ-ի շենքը կապարակնքվել է. Ծառուկյանի խոսնակը սա «միջազգային խայտառակություն» է որակում
🔻Կապարակնքվել են նաև «Արարատցեմենտ» գործարանը, Երևանի Արարատ Կոնյակի-Գինու-Օղու Կոմբինատը, «Մուլտի Սթոուն» ընկերությունը
🔻Հունիսի վերջին Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել ու մեղադրանք առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու համար
🔻ՔԿ-ն խոստանում է ավելի ուշ պաշտոնական հաղորդագրությամբ հանդես գալ
📷Լուսանկարում՝ Գագիկ Ծառուկյանի անվան և ազգանվան սկզբնատառերով, զույգ առյուծներով զինանշան է՝ ամրացված մուտքի դարպասների պատին

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով