ℹ️«Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդման, նրա բնակարանում և ընկերություններում այսօր վաղ առավոտից իրականացվող խուզարկությունների, ինչպես նաև քիչ առաջ տեղի ունեցած ձերբակալության հիմքում Կառավարության ղեկավարի քաղաքական հրահանգն է։ Հարցը Գագիկ Ծառուկյանի անձը չէ։ Հարցը շատ ավելի խորքային է․ երկրի իրավական համակարգում փաստացի չի գործում հակակշիռների համակարգը։ Այս ամենը սկզբունքորեն հակադրվում է ժողովրդավարության և իրավունքի գերակայության պահանջներին», — հայտարարել է «Միասնության թևեր» կուսակցությունը։ 🔔Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան