Դեպքի հետևանքով զոհեր և ծանր տուժածներ չկան։ Բոլոր ուղևորները տարհանվել են վթարա…

Դեպքի հետևանքով զոհեր և ծանր տուժածներ չկան։ Բոլոր ուղևորները տարհանվել են վթարային սանդուղքով։
Ներքին չվերթների տերմինալում կազմակերպվել է բժշկական զննում, դեպքի վայրում աշխատում են բժիշկներն ու հրշեջները։ Բժիշկներն օգնություն են ցուցաբերում թեթև վնասվածքներ ստացած անձանց։
TezJet ավիաընկերությունը դեռևս չի մեկնաբանել տեղի ունեցածը։ Դեպքի հանգամանքներն ու պատճառները պարզվում են։
Օդանավակայանից հայտնել են, որ բոլոր չվերթները ժամանակավորապես դադարեցվել են։
Բիշքեկի օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքի ժամանակ պայթել է անիվը։ Ինքնաթիռում եղել է 181 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Օդաչուներն արտակարգ արգելակում են կիրառել։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով