«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Եթե իրավապահները շուրջ 13 ժամ շարունակ գտնվել են ա…

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Եթե իրավապահները շուրջ 13 ժամ շարունակ գտնվել են առանձնատանը, ապա ինչո՞ւ էր անհրաժեշտ ձերբակալության պահին 70-ամյա, անզեն և որևէ դիմադրություն չցուցաբերող Գագիկ Ծառուկյանին գետնին տապալել։ Եթե անձն այդ ամբողջ ընթացքում գտնվել է իրավապահների վերահսկողության ներքո, ո՞րն էր նման ուժի կիրառման անհրաժեշտությունը։ Փաշինյանի սիրտը հովացնելու համա՞ր էր դա։ Կադրերում նկատելի է նաև մեկ այլ ուշագրավ հանգամանք. Ծառուկյանի ձեռքերը փաստացի ձեռնաշղթայված չեն, քանի որ ձեռնաշղթաները նրա ձեռքերի համար չէին, փոքր էին։ Եթե իրավապահները գնում էին հաղթանդամ գործարարին տապալելու, ինչո՞ւ չէին պատրաստել նաև նրա չափի ձեռնաշղթաներ։ Սա անկազմակերպ, թափթփված աշխատանքի արդյունք էր։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով