«Այս պատերազմից հետո մենք գործ ունենք նոր Իրանի հետ, ոչ միայն տարածաշրջանային կա…

«Այս պատերազմից հետո մենք գործ ունենք նոր Իրանի հետ, ոչ միայն տարածաշրջանային կարևոր խաղացողի, այլ նաև միջազգային կարևոր դերակատարի հետ»։

«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում քաղաքական վերլուծաբան, Իրանի հարցերով փորձագետ Արամ Շահնազարյանը ընդգծում է՝ տարածաշրջանային զարգացումները փոխել են Թեհրանի դերակատարությունն ու ազդեցությունը։ Փորձագետն անդրադարձել է Իրանի շուրջ վերջին զարգացումներին, Իրանի գերագույն հոգևոր նախկին առաջնորդի հրաժեշտի արարողության քաղաքական ուղերձներին․

«Ալի Խամենեիի հրաժեշտի բազմօրյա արարողությունները կրոնական լինելուց բացի նաև հստակ քաղաքական ուղերձներ էին՝ ուղղված թե՛ իրանական հասարակությանը, թե՛ միջազգային հանրությանը։ Յուրաքանչյուր փուլ իր մեջ պարունակում է հստակ պատգամներ և ուժի ցուցադրում։ Շուրջ 100 պետությունների պատվիրակությունների մասնակցությունը, օրինակ, հստակ մեսիջ էր այն քարոզչության դեմ, թե իբր Իրանը մեկուսացած է միջազգային հանրությունից։ Սա պետական համակարգի կայունության ապացույց էր»։

 
Անդրադառնալով Իրանի և Իսրայելի հակամարտությանը՝ վերլուծաբանը պնդում է՝ պատերազմը ոչ թե թուլացրել, այլ որոշ ուղղություններով ուժեղացրել է Իրանի դիրքերը։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով