Առյուծի անկումը Գագիկ Ծառուկյանը շատ ծանր է տարել․ փաստաբան«Գագիկ Ծառուկյանին տե…

Առյուծի անկումը Գագիկ Ծառուկյանը շատ ծանր է տարել․ փաստաբան
🗣«Գագիկ Ծառուկյանին տեղեկացրել եմ էգ առյուծի անկման մասին, շատ ծանր է տարել և վրդովված էր», -այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշեց փաստաբան Էմին Խաչատրյանը։
Հարցին՝ տեղի ունեցածի հետ կապված իրավական գործընթացներ սկսելո՞ւ են, Խաչատրյանը պատասխանեց․ «Արդեն հասարակական պարսավանքը սկսվել է, հետագայում մնացածի մասին կիրազեկվեք»։
🔎Նրա խոսքով՝ առանձնատնից կենդանիների տեղափոխման ժամանակ Ծառուկյանը տարածքում չի գտնվել, տանը խուզարկություն էր ընթանում, և նրա ազատ տեղաշարժը սահմանափակված էր։

«Իրենք մասնագետներ էին բերել, տեղափոխեցին, և արդյունքը տեսանք»,- ասաց փաստաբանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով