Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել, այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերու…

Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել, այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել․ Էմմա Ծառուկյան
Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել։
Այն ապրում է մարզադահլիճներում, հաղթանակների պատվո հարթակներում, կառուցված շենքերում, մարդկանց աղոթքներում, եկեղեցիներում։
Այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել։
Մարդուն կարելի է զրկել ազատությունից։
Կարելի է փորձել վերցնել պաշտոնը, հնարավորությունները։
Բայց ոչ ոք չի կարող խլել նրա ստեղծածն ու ԱՆՈՒՆԸ։
Ոչ ոք չի կարող քանդել այն բարությունը, որը տարիներ շարունակ դարձել է հազարավոր մարդկանց կյանքի մի մասը։
Ոչ ոք չի կարող ջնջել այն հետքը, որն արդեն պատմություն է։
Ես նրա աղջիկն եմ։ Եվ որքան ծանր են այս օրերը, այնքան ավելի հպարտ եմ այդ անունով։
Եվ ես միշտ գլուխս բարձր եմ ասելու.
Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով