Արթիկի համայնքապետարանի պաշտոնյան ձերբակալվել էԱրթիկի համայնքապետարանի քաղաքաշի…

📌 Արթիկի համայնքապետարանի պաշտոնյան ձերբակալվել է
Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Արկադի Գրիգորյանը ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից։ Համայնքապետարանը հաստատել է տեղեկությունը, սակայն այլ մանրամասներ չի հայտնել։
Մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ նա առնչություն ունի 4 մլն դրամի ենթադրյալ կոռուպցիոն գործարքի։ Պաշտոնապես քրեական վարույթի մանրամասները դեռ չեն հրապարակվել, իսկ Գրիգորյանին նախատեսվում է ներկայացնել դատարան՝ խափանման միջոցի հարցը քննելու համար։
aravot.am⁠ | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով