ՀԷՑ-ի պետականացման գործընթացի մեկնարկը հետաձգվում է․ հուլիսի երկրորդ կեսի փոխարե…

❗️ՀԷՑ-ի պետականացման գործընթացի մեկնարկը հետաձգվում է․ հուլիսի երկրորդ կեսի փոխարեն հարցը Կառավարության նիստի օրակարգում կարող է ընդգրկվել ավելի ուշ։
📌Մինչև հանրային գերակա շահ ճանաչելը պետք է հանրային լսումներ կազմակերպվեն։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտնեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ «Ենթադրում եմ՝ օգոստոսի առաջին կեսում կքննարկվի, գուցե նոր Կառավարության օրակարգային հարցերից մեկը լինի հանրային գերակա շահ ճանաչելու որոշումը»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը։
🖇Այսօր ավարտվում է ՏԿԵ նախարարության կողմից e-draft համակարգում ՀԷՑ-ը հանրային գերակա շահ ճանաչելու որոշման նախագծի քննարկումը, որը սկսվել էր հունիսի 22-ից։
ՏԵՍԱՆՅՈւԹ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով