ՀՀ–ն կարծես պատրաստ է համալրել պատերազմի պատմությունը վերաշարադրողների շարքերը. …

🗣ՀՀ–ն կարծես պատրաստ է համալրել պատերազմի պատմությունը վերաշարադրողների շարքերը. Զախարովա
⚡️Երևանը, ձգտելով դեպի «լուսավոր» Եվրոպա, կարծես թե պատրաստ է ընդգրկվել Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը վերաշարադրողների շարքերում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնում Արծրուն Հովհաննիսյանի նշանակումը։
❗️Մայիսի 9-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ռազմական փորձագետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, թե Երկրորդ աշխարհամարտում Գերմանիայի հաղթանակը կարող էր հնարավորություն լինել Հայաստանի համար։ Նա «միֆ» է անվանել այն, որ 1942-43 թվականների Ստալինգրադի ճակատամարտը կանխել է Թուրքիայի ներխուժումը Հայաստան և եղել է փրկություն նաև հայ ժողովրդի համար։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով