Գորիսում գայլը հարձակվել է 6 մարդու վրա, նրանցից մեկը ծանր վիճակում է
Այսօր Գորիսի Քարահունջ բնակավայրից մինչև Գորիս քաղաքի Այգեստան թաղամաս ընկած տարբեր հատվածներում գայլը հարձակվել է 6 մարդու վրա, այդ թվում՝ 3 տարեկան երեխայի, հայտնում է Գորիսի բժշկական կենտրոնի խոսնակը։
Տարբեր մարմնական վնասվածքներով նրանք տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։ Տուժածներից մեկի վիճակը ծանր է։
Խոսնակի փոխանցմամբ՝ այս պահին ոստիկանները, ՆԳՆ փրկարար ծառայության Գորիսի ջոկատը և էկոպարեկները որոնողական աշխատանքներ են իրականացնում՝ գայլին հայտնաբերելու և վնասազերծելու համար։

Թողնել պատասխան