Ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանը, հայտնում են Քննչական կոմիտեից։
ՔԿ-ի փոխանցմամբ՝ քրեական վարույթի շրջանակում Մանուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։ Նա ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար։
Ավելի վաղ նրան բերման ենթարկելու մասին ահազանգել էր Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
Արեգնազ Մանուկյանը հարցաքննվել էր Անդրանիկ Թևանյանի գործի շրջանակում։ Մինչ այդ Քննչական կոմիտեն խուզարկել էր նրա բնակարանը, ապա կանչել հարցաքննության՝ որպես վկա։

Թողնել պատասխան