🗣Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի տեսել Գագիկ Ծառուկյանին գետնին տապալելու տեսանյութը և դա իրեն չի հետաքրքրում՝ միաժամանակ վերահաստատելով, որ նախկինում տրված «ասֆալտին փռելու» հրահանգները պետք է դառնան իրականություն։«Ես ձեր նկարագրած տեսարանները չեմ տեսել, որովհետև դրանք ինձ չեն հետաքրքրում, ընդհանրապես գաղափար չունեմ, թե ինչի մասին եք խոսում։ Ինչ վերաբերում է «ասֆալտին փռելու» հրահանգներին՝ դրանք տրվել են շատ վաղուց, և հարց է, թե ինչու այդ հրահանգները մինչև հիմա չեն կատարվել։ Այն, ինչ ասել եմ, պետք է դառնա իրականություն, որովհետև Հայաստանի ժողովուրդը քվեարկել է դրա օգտին»։
❗️«Ասֆալտին փռելու» տեսարան․ ինչո՞ւ Ծառուկյանին 7 հոգով գետնին պառկեցրին 📌Հուլիսի 7-ին հրապարակվեցին Գագիկ Ծառուկյանի տանն իրականացված քննչական գործողության կադրերը։ Դրանցում երևում է, թե ինչպես են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մուտք գործում…
Թողնել պատասխան