Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին չի մասնակցել իր հոր՝ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողությանը, որը տեղի է ունեցել Մաշհադում։
Լրատվամիջոցների տվյալներով՝ դագաղի մոտ հոգեհանգստյան աղոթքը կատարել է հանգուցյալի ավագ որդին՝ Սեյեդ Մուստաֆա Հոսեյնի Խամենեին։
Ինքը՝ Մոջթաբա Խամենեին, փետրվարի 28-ին ԱՄՆ-ի հարվածից հետո հանրության առաջ չի երևացել։ Ըստ մի շարք աղբյուրների՝ այդ հարվածի հետևանքով նա վիրավորվել է։
Ավելի վաղ The Times թերթը հայտնել էր, որ նա կարող է անգործունակ լինել։
Հենց այս պահին հարյուր հազարավոր իրանցիներ վերջին հրաժեշտն են տալիս Ալի Խամենեիին։ Իրանի գերագույն առաջնորդը կհուղարկավորվի իր հայրենի Մաշհադ քաղաքում։ Արարողության մեկնարկից առաջ հրապարակում հավաքվածները վանկարկել են՝ «Մահ Ամերիկային» և պահանջել վրեժ լուծել…
Թողնել պատասխան