Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտնել էր, որ անհայտ անձը հուլիսի 7-8-ի գիշերային ժամ…

Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտնել էր, որ անհայտ անձը հուլիսի 7-8-ի գիշերային ժամերին ներխուժել էր Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածք։ Նա վնաս էր հասցրել վեց դամբարանի և աղբյուրի, գրում է Ermenihaber.am-ը։
Վանդալիզմի դեպքից հետո Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ գերեզմանների վանդալիզմի գործով հետաքննություն է սկսվել։ Իրավապահ մարմիններին տրված հանձնարարականների արդյունքում՝ որպես կասկածյալ է ճանաչվել Մ.Կ.-ն։ Նա կալանավորվել է 48 ժամը չլրացած՝ 2026-ի հուլիսի 9-ին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով