Հանրային տարբեր ոլորտների ավելի քան 100 ներկայացուցիչ հանդես է եկել ի պաշտպանութ…

Հանրային տարբեր ոլորտների ավելի քան 100 ներկայացուցիչ հանդես է եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի, հայտնում է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը
Հայտարարության հեղինակները պնդում են, թե Ծառուկյանի նկատմամբ իրականացվում են «աննախադեպ և անարդար ճնշումներ»՝ պահանջելով անհապաղ դադարեցնել դրանք։
«Սա մարդու իրավունքների, ազատությունների ծանր ոտնահարում է, հերթական հարվածն է մեր արդարադատության համակարգին», — ասվում է հայտարարությունում։
Ստորագրողների թվում են մշակույթի, սպորտի, հասարակական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով