Պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղ…

Պետական գերատեսչությունների աշխատողներին, հատկապես Երեւանի քաղաքապետարանի եւ թաղապետարանների աշխատակիցներին հորդորել են կիրակի՝ հուլիսի 12-ին, բոլորը՝ մեկ մարդու պես, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում, որտեղ իշխանությունը որոշել է նշել Վարդավառի տոնը. «Հրապարակ»
Տիգրան Ավինյանը խիստ հրահանգ է իջեցրել՝ սպառնալով, որ ներկա-բացակա են անելու, եւ բացակաները պատժվելու են։ Նպատակն այն է, որ հնարավորինս մարդաշատ, ուրախ ու զվարթ տեսարաններ բեմադրվեն՝ ցույց տալու, որ Հայաստանում կյանքն ուրախ է, մարդիկ երջանիկ են եւ իշխանությունից դժգոհություններ չունեն։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով