❗️ Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս» ընկերության շենքի բակում 🔴 Ընկերության տնօրեն Աբրահամ Դանագոզյանը նշեց, որ իր զորակցությունն է հայտնում Ծառուկյանների ընտանիքին, ինչին միանում են նաև ընկերության Աբու Դաբիում գտնվող միջազգային մասնաճյուղերը։
🗣️ «Երկուշաբթի օրն առավոտյան ժամը 8–ին մեզ համար անակնկալ լուր ստացանք, որ այստեղ քննչական գործողություններ են իրականացվում։ Մեր մոտից վերցրել են 3 սերվեր, 19 համակարգիչ, նոութբուքներ և բոլոր աշխատակիցների անձնական բջջային հեռախոսները»,– ասաց Դանագոզյանը։
🔴 «Եվրոմոթորս» ՓԲԸ-ն Հայաստանում BMW, MINI և Rolls-Royce ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչն է, որի համասեփականատերը գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան