Հուլիսի 11-ին՝ ժամը 14։48-ին, ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի մոտակայքում այրվում է բեռնատար։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 67-րդ կմ-ին՝ Երասխ գյուղի մոտակայքում, այրվում է կցորդով բեռնատար։ Վարորդը հոսպիտալացվել է։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։12-ին, մարվել՝ 16։28-ին։
ՆԳՆ փրկարար ծառայություն
Ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի կմ-ից․ բեռնատարը վերածվել է մոխրակույտի․ կա վիրավոր
Թողնել պատասխան