«Ես մինչև այսօր չեմ հասկանում` ինչի մեջ եմ մեղադրվում»: Ռոբերտ Քոչարյան
Հարգարժան Նախագահ, դուք 1️⃣9️⃣9️⃣9️⃣-ի Հոկտեմբերի 27-ից մեղադրվում եք՝
Արցախն ազատագրելու և Արցախի պետականությունը ամրապնդելու համար, սա էր պատճառը, որ այդ հակապետական ահաբեկչությամբ ձեզ զրկեզին ձեր քաղաքական և մարտական հենարանից՝ Վազգեն Սարգսյանից, ապա՝ դարձան և բոլոր հակահայ ուղեղային կենտրոնների դրածոներով սկսեցին ձեզ մեղադրել իրենց իսկ գործած ոճրի մեջ:
2️⃣0️⃣0️⃣8️⃣-ի Մարտի 1-ով դուք մեղադրվեցիք արդեն ՀՀ պետականությունն ամրապնդելու և Հայաստանը տարածաշրջանում առաջնային դիրքերի բերելու համար:
2️⃣0️⃣0️⃣8️⃣—2️⃣0️⃣1️⃣8️⃣
Հետայդու ՀՀԿ-ի իշխանավարման տարիներին դուք մեղադրվեցիք այն բոլոր ամենաթողությունների և թալանի համար, որը գործել էր ԼՏՊ-ի իշխանությունը և դեռ պիտի գործեր ՀՀԿ-ի իշխանությունը: Սա ամենաստոր դավադրությունն էր ձեր նկատմամբ, երբ իշխանությունը վստահեցիք ձեր մարտական ընկերոջը՝ ՍՍ-ին, իսկ նա վաղուց, փաստորեն, ծառայում էր ԼՏՊ-ին և «արևմտյան ժողովրդավարություն» դիվերսիային:
2️⃣0️⃣1️⃣8️⃣-ից այս ամենը դարձան կարված քրեական մեղադրանքներ, և այս մարդիկ այնքան հեռուն գնացին, որ ձեզ մեղադրեցին գոյություն չունեցող հոդվածով: Մերժեցին «հղփացած» և օտարահպատակ ՀՀԿ-ին, բայց դատեցին հող և երկիր պահող, կարգ ու կանոն, աշխատանք և արժեք, նվիրում և հայի պատիվ հարգող Նախագահին: Հենց այստեղ էր, որ ձերբակալվեցին հայն ու նրա հաղթանակները:
Հարգարժան Նախագահ,
Ռոբերտ Քոչարյան/ Robert Kocharyan,
այն, որ ձեզ մինչ օրս մեղադրում են ձեր ուղիղ պարտականությունները կատարելու համար, լրիվ օրինաչափ է, քանզի ձեզ մեղադրողներն այսօր և միշտ գործել են #հայի և նրա երկու պետությունների դեմ, որոնք դուք պահել, պաշտպանել, ամրացրել և շենացրել եք, և այս ամենի առանցքում եղել և մնում է՝
➖հող հանձնողներն #ընդդեմ հող պահողների,
➖օտարի շահերից գործողներն #ընդդեմ պետության շահերից գործողի,
➖հակահայերն #ընդդեմ հայերի:
🇦🇲Դուք եղել և մնում եք մեր հաղթանակների սիլմովը, մեր նորանկախ պետականության սիմվոլը, մեր Արցախ և Հայաստան աշխարհների համար կյանք ու արյուն տված հերոսների, նրանց արդար և անձնվեր պայքարի խորհրդանիշն ու մարմնացումը:
Ըստ այդմ՝ պնդում եմ. քանի բոլոր ընդդիմադիր թիմերը և հակաիշխանական հանրությունը չեն գիտակցել վերը գրվածը, քանի նրանք վերացական լիդերի և օտարահունչ գաղափարների հերետիկոսական փնտրտուքների մեջ են՝ տեղի տալով ձեզ մեղադրողների մարտավարությանը և ցուցումներին, հայը և մեր պետությունը կմնան պարտվողի ճակատագրով:
Սակայն ինձ թույլ եմ տալիս հավատալ, որ մի օր այս պատրանքն անպայման հօդս է ցնդելու, և ձեր հաղթանակների հետ միասին՝ հայը վերագտնելու է իր հաղթանակները, քանզի վախկոտներն ու ճղճիմները, նենգադավներն ու մեջքից հարվածողները հերոսներ չեն դառնում,
փորձը ցույց է տալիս, որ ազգի ճակատագիրն ի զորու են փոխել միմիայն ձեզ պես անհատները՝ և’ զենքով, և գրչով, միմիայն քաջերը❗️
Ձեզ հետ ենք, ձեր կողքին, ձեր թիկունքում: Համընդհանուր հիպնոսի, բևեռացվածության և ռազմաքաղաքական կոլապսի հորձանուտում, որտեղ հայ ժողովուրդը, մի կողմից՝ ահաբեկված, մյուս կողմից՝ խաբվելով, երրորդ կողմից՝ նոր դրածոներին հավատալով, չկարողացավ մեծամասնորեն ընտրություն կատարել, Դուք ունեք 150 000-անոց կուռ ժողովրդական բանակ, որը հստակ գիտակցում է Յուր դերն ու Ձեր արժեքը ✊🇦🇲
https://www.facebook.com/share/v/1D7FJB7DMy/?mibextid=wwXIfr

Թողնել պատասխան