Իսկ ի՞նչն է խանգարում նույն եվրոպացիներին այդպիսի գեղեցիկ ու էժան փիառների փոխարեն գալ և, օրինակ, 1․2 միլիոն դոլարի գյուղմթերք առնել մեզնից ու տանել եվրոպական շուկա, ճիշտ այնքան, որքան գնում էր Ռուսաստան։ Խանգարում է իհարկե հենց եվրոպական շուկան, որը հայկական ապրանքների համար միայն տեսականորեն է բաց․ մաքսատուրքներն են հանվել, բայց խստագույն քվոտաներն և ստանդարտները մնացել են։
Համաձայն այդ ստանդարտների՝ ոչ մի ապրանք էլ չի գնա Եվրոպա, բացի պուճուր, շատ պուճուրիկ խմբաքանակներից, այնքան, որքանը բավարար է փիառ կոմպոնենտի համար ընդամենը։ Հիմա, ի՞նչ անեն մարդիկ՝ կորցնելով իրենց բիզնեսը, գույքը, միգուցե նաև տունը՝ հիանան Մարթա Կոսի բանկաներո՞վ։
Հայաստանի հետ «եղբայրանալու» Եվրոպայի միակ նպատակը մեզ հակառուսական տարածք դարձնելն է, որտեղով եվրոպացիների համար էներգակիրների մատակարարումը կհոսի դեպի Եվրոպա, այսքա՛նը, և վե՛րջ։
Թողնել պատասխան