Продюсер Сев Оганян, номинированный на премию «Оскар» за лучший оригинальный сценарий к фильму «Грешники» в марте этого года, является почетным гостем 23-го Международного кинофестиваля «Золотой абрикос».
С 2010 года Оганян спродюсировал или выступил сопродюсером около 20 фильмов, большинство из которых либо имели финансовый успех, либо получили самые престижные американские награды. Среди его проектов — «Поиск» Аниша Чаганти (2018), который является не только одним из лучших образцов нового вида компьютерной графики, но и собрал 75 миллионов долларов при бюджете в 880 000 долларов, «Иуда и Черный Мессия» Шаки Кинга (2021), номинированный на 5 премий «Оскар», и «Грешники» (2025) давнего партнера Оганяна, режиссера Райана Куглера, — фильм с наибольшим количеством номинаций в истории премии «Оскар».
В рамках 23-го кинофестиваля «Золотой абрикос» также состоится ереванская премьера первой режиссерской работы Сева Оганяна — комедии «Моя большая толстая армянская семья» (2008).
🔹🔹🔹🔹🔹🔹🔹
🔁💬Հայերն ամեն ոլորտում էլ տաղանդավոր են❤️Պրոդյուսեր Սև Օհանյանն, ով դեռ այս տարվա մարտին առաջադրված էր Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի «Մեղսավորները» ֆիլմի համար, «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է։
2010 թվականից Օհանյանն արտադրել կամ համարտադրել է մոտ 20 ֆիլմ, որոնց մեծ մասը կամ մեծ ֆինանսական հաջողություն է գրանցել, կամ արժանացել ամերիկյան ամենահեղինակավոր պարգևներին։ Նրա նախագծերի շարքում են Անիշ Չագանտիի «Որոնումը» (2018), որը ոչ միայն համակարգչի էկրանին ծավալվող ֆիլմերի նոր ժանրի լավագույն նմուշներից է, այլև 880 հազար դոլար բյուջեի պարագայում 75 մլն դոլարի եկամուտ է ունեցել, Շաքա Քինգի «Հուդան և սև մեսիան» (2021), որը 5 «Օսկար»-ի է առաջադրվել, և Օհանյանի երկարամյա գործընկեր, ռեժիսոր Ռայան Քուգլերի «Մեղսավորները» (2025), որն «Օսկար»-ի պատմության մեջ երբևէ ամենաշատ պարգևների առաջադրված կինոնկարն է։
«Ոսկե ծիրան» 23-րդ կինոփառատոնի շրջանակում տեղի կունենա նաև Սև Օհանյանի առաջին ռեժիսորական աշխատանքի՝ «Իմ մեծ չաղ հայկական ընտանիքը» (2008) կատակերգության Երևանյան պրեմիերան։
Բամբասանքն ինքն իրեն չի պատմի. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան