Երևանում 1 տարեկան երեխան ընկել է 3-րդ հարկի պատշգամբից, նրա կյանքը փրկել չի հաջ…

Երևանում 1 տարեկան երեխան ընկել է 3-րդ հարկի պատշգամբից, նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Երեխան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել բազմակի վնասվածքներով և սրտի կանգով: «Ցավոք, վնասվածքների ծանրության պատճառով երեխայի սրտի գործունեությունը վերականգնել չի հաջողվել, և արձանագրվել է կենսաբանական մահ»,-տեղեկացնում են բուժկենտրոնից։
«Պատուհաններից և պատշգամբներից ընկնելու դեպքերի մեծ մասը տեղի է ունենում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում»,- Առողջապահության նախարարությունն է հաղորդագրություն տարածել՝ հորդորելով ծնողներին ապահովել երեխայի անվտանգությունը.
🔻Պատուհանները փակ և կողպված պահեք, երբ երեխաները տանն են: Եթե օդափոխության համար բացում եք, հնարավորության դեպքում բացե՛ք այն պատուհանը, որը անհասանելի է երեխաներին:
🔻Կահույքը կամ այն ամենը, ինչի վրա կարող է բարձրանալ երեխան, տեղադրե՛ք պատուհաններից հեռու:
🔻 Կազմակերպե՛ք երեխայի հանգիստը և խաղալու համար նախատեսված տարածքը բաց պատուհանից կամ պատշգամներից հնարավորինս հեռու:
Մի քանի վայրկյանում կարող է կատարվել անդառնալին, հիշեցնում է նախարարությունը։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով ու սրտի կանգով. կյանքը փրկել չի հաջողվել

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով