Դստեր պնդմամբ՝ աշխատանքից հեռացնելն ունի քաղաքական դրդապատճառներ։
«Փաշինյանի հետ «ջերմ» հանդիպումից հետո, Երևանի պոլիկլինիկայում 21 տարվա անբասիր աշխատանքից հետո որոշվեց մայրիկիս աշխատանքից ազատել հաստիքի կրճատման հիմքով։ Այսինքն՝ այսուհետ պոլիկլինիկան կունենա կանանց կոնսուլտացիայի բաժին, բայց չի ունենա բաժնի ղեկավար։ Մի ամբողջ վարչական շրջանի հազարավոր կանայք, ներառյալ՝ ապագա մայրիկները, կմնան առանց բաժնի բազմափորձ ղեկավարի վերահսկողության։ Իհարկե այս ամենի պաշտոնական պարզաբանումը՝ թե բա գումար չունենք, ավելի ծիծաղելի է դառնում, երբ համեմատում ես խրախճանքների վրա համայնքի միլիարդավոր դրամներով ծախսերի հետ»,-ընդգծել է դուստրը։
Բժշկուհին հանրությանը առավել հայտնի դարձավ մայիսին նախընտրական քարոզարշավի ժամանակ Արաբկիր վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած սուր վիճաբանությունից և միջադեպից հետո։👇
https://www.youtube.com/watch?v=0FtewsSPAKg
Թողնել պատասխան