«Մուլտի Վելնես»-ը մեկ շաբաթ անց էլ փակ է․ 150 աշխատակից և շուրջ 4000 հաճախորդ ս…

🏊 «Մուլտի Վելնես»-ը մեկ շաբաթ անց էլ փակ է․ 150 աշխատակից և շուրջ 4000 հաճախորդ սպասում են որոշման
Կապարակնքված «Մուլտի Վելնես» կենտրոնը դեռ չի վերաբացվել։ Կենտրոնի տնօրեն Արման Փիրոյանի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինը խոստացել է 2 աշխատանքային օրվա ընթացքում փաստաբանների միջոցով պատասխանել վերաբացման հարցին։
Փիրոյանը նշել է, որ 150-ից ավելի աշխատակից և շուրջ 4000 հաճախորդ շարունակում են մնալ անորոշության մեջ, իսկ փակված շենքում կարող են արդեն տեխնիկական խնդիրներ առաջացած լինել, այդ թվում՝ օդում կախված լողավազանների հետ կապված։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով