«Գող՝ սիրտը դող»․ ինչո՞ւ է Ալիեւը Շուշիից պարբերաբար հայտարարություններ անումԱր…

🗣 «Գող՝ սիրտը դող»․ ինչո՞ւ է Ալիեւը Շուշիից պարբերաբար հայտարարություններ անում
Արցախի ԱԺ պատգամավոր Վահրամ Բալայանի կարծիքով՝ Ալիեւի Շուշիից հնչեցվող հայտարարությունները վկայում են, որ Արցախի հարցը միջազգային մակարդակում փակված չէ։ Նա նշում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է համոզել թե՛ իրեն, թե՛ մյուսներին իր դիրքորոշման ճշմարտացիության մեջ, մինչդեռ միջազգային կառույցների արձագանքները շարունակում են մտահոգել Բաքվին։
Բալայանը նաեւ ընդգծում է, որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխությունը նոր լարվածությունների պատճառ է դարձել, իսկ Ադրբեջանի ղեկավարության կոշտ հռետորաբանությունը պայմանավորված է այդ մտահոգություններով։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով