«Մեզ սպասվում է նյարդային ու շատ երկարատև հակամարտող տարածաշրջան։ Հայաստանի առջև…

«Մեզ սպասվում է նյարդային ու շատ երկարատև հակամարտող տարածաշրջան։ Հայաստանի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերների պայմաններում գլխավոր խնդիր է հասարակական համախմբվածության բացակայությունը, իսկ իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է ընդդիմադիր ուժերի լայն քաղաքական հարթակ ձևավորել»։

«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման նախաձեռնող խմբի անդամ, միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանն ընդգծում է՝ համախմբվածության անհրաժեշտությունը պայմանավորված է նաև տարածաշրջանում ձևավորված նոր աշխարհաքաղաքական իրողություններով։

«Թուրքիաը շատ ակտիվ մտավ խաղի մեջ Հարավային Կովկասում, և հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որ աշխարհի ցանկացած ուժային կենտրոն մեր տարածաշրջանում ինչ-որ բան որ ցանկանա անել, ինչ-որ բան փոխել, ինչ-որ բան առաջ տանել, ստիպված է նրա հետ հաշվի նստել, ստիպված է այդ ներկայությունը հաշվի առնել։ Հիմա այն երկիրը, որ ժամանակին ուներ մեր տարածաշրջանում գերակայություն և հիմա կիսում է դա, օրինակ, Թուրքիայի հետ, այդ երկիրը նաև շատ անհասկանալի ու երկարատև հակամարտության փուլում է գտնվում Եվրոպայի հետ։ Մեր հարավային ուղղությունը՝ Իրանն էլ երկրորդ անգամ մտավ շատ վտանգավոր գործընթացի մեջ»։

Հայաստանի արձագանքը ստեղծված աշխարհաքաղաքական վիճակին, ըստ միջազգայնագետի, բացառապես սիտուատիվ զիջումների գնալն է՝ ժամանակ շահելու նպատակով։
Սողոմոնյանն անդրադարձել է նաև ներքաղաքական գործընթացներին։
🎦 զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով