Շոգ եղանակին օրգանիզմը մարմնի ջերմաստիճանը կարգավորելու համար քրտնարտադրության մ…

Շոգ եղանակին օրգանիզմը մարմնի ջերմաստիճանը կարգավորելու համար քրտնարտադրության միջոցով ավելի շատ հեղուկ է կորցնում: Եթե այդ կորցված հեղուկը ժամանակին չի լրացվում, կարող է զարգանալ ջրազրկում: Այս ռիսկն առավել բարձր է երեխաների, տարեցների, հղիների, ինչպես նաև քրոնիկհիվանդություններ ունեցող անձանց շրջանում, տեղեկացնում են ՀՎԿԱԿ-ից։
Ինչպե՞ս կանխել ջրազրկումը
Խմեք բավարար քանակությամբ ջուր օրվա ընթացքում՝ նույնիսկ եթե ծարավ չեք զգում։
Նախընտրեք ջրով հարուստ մթերքներ, օրինակ՝ ձմերուկ, սեխ, վարունգ, լոլիկ և այլ թարմ մրգեր ու բանջարեղեն։
Հնարավորության դեպքում խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես ժամը 11:00-17:00-ն։

Կրեք թեթև, բաց գույնի հագուստ և գլխարկ, իսկ դրսում գտնվելիս հնարավորության դեպքում մնացեք ստվերում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով