«Նոր խորհրդարանի ընդդիմության համար ամենակարևոր մարտահրավերը լինելու է Սահմանադր…

«Նոր խորհրդարանի ընդդիմության համար ամենակարևոր մարտահրավերը լինելու է Սահմանադրության փոփոխության գործընթացը։ 2021 թվականի խորհրդարանը պատերազմի ծնունդ էր և տպավորություն էր թե դրանից բարդ չի կարող լինել, սակայն հիմա բոլորովին այլ իրավիճակ է․ այս մեկը լինելու է Հայաստանի բովանդակության մասին»։

«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ընդգծում է՝ ընդդիմադիր ուժերը պատրաստվում են խորհրդարանական լծակներն օգտագործել՝ թույլ չտալու պետության հիմնարար արժեքների փոփոխությունը։ Մանդատներն էլ վերցնում են այդ սկզբունքով։

«Անգամ փողոցային պայքարի գեներացումն ու շարունակականությունը շատ ավելի հեշտ է ապահովել, երբ ունես նաև պատգամավորական մանդատ»։

Բացի այդ, ընդդիմության մանդատներից հրաժարվելը որևէ լուրջ խնդիր չէր ստեղծի գործող իշխանությունների համար։ Որպես օրինակ նա մատնանշում է հարևան Վրաստանի փորձը՝ ընդդիմությունը որոշեց բոյկոտել խորհրդարանի աշխատանքները, սակայն հայտնվեց քաղաքական լուսանցքում՝ զրկվելով երկրի ներքին կյանքում որևէ ազդեցությունից։
Ընդդիմադիր խմբակցությունների միջև համագործակցության մասին խոսելիս Աննա Գրիգորյանը «Պատիվ ունեմ» դաշինքի հետ աշխատանքի լավ փորձն է օրինակ բերել։
🎦 զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով