Միջազգային կազմակերպության ներկայացուցիչը կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում պ…

🇪🇺 Միջազգային կազմակերպության ներկայացուցիչը կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին
Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպության ներկայացուցիչ Ժուել Վելդկամպը հայտարարել է, որ Ադրբեջանը, հայերին պահելով բանտերում, շարունակում է Լեռնային Ղարաբաղի հայության ոչնչացման քաղաքականությունը։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն բավարար ճնշում չի գործադրում Բաքվի վրա՝ մարդու իրավունքների խախտումների հարցում։
Վելդկամպը նաև ընդգծել է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը չպետք է լինի միակողմանի և ԵՄ-ն պետք է պահանջի Ադրբեջանից ազատ արձակել պահվող հայ գերիներին։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով