Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էման…

🔖 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին երկրի Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ:

Իր ուղերձում Ալիևը նշել է, որ Ֆրանսիայի նախագահի հետ վերջին հեռախոսազրույցները, ինչպես նաև անցյալ տարի Կոպենհագենում իրենց հանդիպումը թույլ են տալիս խոսել ադրբեջանա-ֆրանսիական հարաբերությունների պատմության մեջ նոր դարաշրջանի մասին:

Ադրբեջանի նախագահը վստահություն է հայտնել, որ Բաքուն և Փարիզը կշարունակեն համատեղ աշխատանքը տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով