Պեսկով․ Ռուսաստանը սխալ է համարում Ուկրաինայի հարցում Ադրբեջանի դիրքորոշումը …

🌍 Պեսկով․ Ռուսաստանը սխալ է համարում Ուկրաինայի հարցում Ադրբեջանի դիրքորոշումը
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի համաձայնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշմանը Ուկրաինայի հարցում և այն սխալ է համարում։ Նրա խոսքով՝ Մոսկվան այդ հարցում իր մոտեցումը կշարունակի ներկայացնել Բաքվին բոլոր առկա խողովակներով։
Միաժամանակ Պեսկովը նշել է, որ այս տարաձայնությունը չպետք է ազդի ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների վրա, և Ռուսաստանը շարունակում է կարևորել Ադրբեջանի հետ համագործակցության զարգացումը։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով