Հուլիսի 14-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության …

🟨 Հուլիսի 14-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից «88» առևտրային օբյեկտում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում՝
▫️16 դեպք՝ պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի,
▫️11 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքի,
▫️ 1 դեպք՝ Կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու,
▫️ 3 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի,
▫️2 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման համար։
Երևանի քաղաքապետարան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով