Հռոմում ավարտվել են Լիբանանի և Իսրայելի միջև երկօրյա բանակցությունները՝ ԱՄՆ-ի մի…

Հռոմում ավարտվել են Լիբանանի և Իսրայելի միջև երկօրյա բանակցությունները՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ։
Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ կողմերը առաջընթաց են գրանցել մի ծրագրի իրականացման հարցում, որի համաձայն՝ իսրայելական զորքերը առաջիկա օրերին կարող են սկսել դուրսբերումը Լիբանանի հարավում գտնվող «փորձնական գոտիներից»։
Սա Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների վեցերորդ փուլն էր՝ Իսրայելի և «Հեզբոլլահ» խմբավորման միջև հակամարտության սրումից հետո, որը սկսվել է մարտի 2-ին։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով