Առկա իրավիճակը հստակ ցույց է տալիս, որ իրավապահ համակարգը գործում է բացառապես քա…

Առկա իրավիճակը հստակ ցույց է տալիս, որ իրավապահ համակարգը գործում է բացառապես քաղաքական նպատակներով՝ քաղաքական իշխանության ցանկությունները իրագործելու համար և նրանց քաղաքական ռեյտինգը բարձր պահելու համար։

Հայտարարվեց, որ ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տալու, որ լքի երկիրը, թույլ չտվեցին՝ դատախազությունն ակնհայտ ապօրինի մեղադրանք ներկայացրեց և բացակայելու արգելք կիրառվեց։ Հետո այդ մեղադրանքը հենց իրենք հաստատեցին, որ ակնհայտ ապօրինի էր։
Հայտարարվեց, որ Գագիկ Ծառուկյանը ընտրություններից հետո պետք է բանտում հայտնվի՝ անմիջապես նրան ձերբակալեցին, կալանավորեցին, և ներկայումս նա քրեակատարողական հիմնարկում է։
Հայտարարվեց, որ Արարատ ցեմենտը պետք է պետականացվի և կառավարիչ պետք է նշանակվի՝ այսօր արդեն հրապարակում եղավ, որ դատախազության միջնորդությամբ հակակոռուպցիոն դատարան նման որոշում է կայացրել։ Որոշման մասին ընդհանրապես չի էլ տեղեկացվել Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը, այդ գործընթացների մասին որևէ տեղեկություն չի հայտնվել, ներկայումս էլ որոշումը չի տրամադրվել։
Երեմ Սարգսյան

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով