Էլինա Ավանեսյանը դուրս մնաց Յասիի մրցաշարիցՀայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանես…

🎾 Էլինա Ավանեսյանը դուրս մնաց Յասիի մրցաշարից
Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող WTA 250 մրցաշարի երկրորդ շրջանում 6։7, 6։7 հաշվով զիջեց աշխարհի 45-րդ ռակետ, խորվաթ Պետրա Մարչինկոյին և ավարտեց ելույթները մրցաշարում։ Հանդիպումը տևել է 2 ժամ 12 րոպե։
Տևական ապաքինումից հետո մեծ թենիս վերադարձած Ավանեսյանը առաջին շրջանում հաղթահարել էր ճապոնացի Մոյուկա Ուտիձիմայի արգելքը, սակայն այս անգամ չկարողացավ հաղթահարել երկրորդ շրջանի արգելքը։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով