Ռուսաստանը կսահմանափակի թուրքական մրգերի մատակարարումները, հայտնել է Ռոսսելխոզնա…

Ռուսաստանը կսահմանափակի թուրքական մրգերի մատակարարումները, հայտնել է Ռոսսելխոզնադզորը։
Հուլիսի 18-ից սահմանափակումները կվերաբերեն դեղձին, ծիրանին, քաղցր բալին և այլ կորիզավոր մրգերին, որոնք արտահանվում են Թուրքիայի հինգ ընկերությունների կողմից։
Որոշումը կայացվել է՝ կապված այդ մատակարարների արտադրանքում կարանտինային օբյեկտների (վնասատուների և հիվանդությունների) պարբերական հայտնաբերման հետ։
Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության մարմինը նշել է, որ խախտումները կրել են համակարգային բնույթ, ինչի պատճառով որոշում է կայացվել սահմանափակել տվյալ ընկերությունների կողմից մրգերի ներմուծումը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով