«Արեգնազ Մանուկյանին անչափահաս, դեռահասության տարիքում գտնվող իր երեխայի շփումից…

«Արեգնազ Մանուկյանին անչափահաս, դեռահասության տարիքում գտնվող իր երեխայի շփումից զրկելը, տարեց ծնողի հետ շփվելուց զրկելը պարունակում է ուղիղ պատժի և խոշտանգման էլեմենտ։ Արեգնազ Մանուկյանին մեղսագրվող արարքը միջին ծանրության հանցանք է, ոչ ծանր։ Առհասարակ մեր իրավական պրակտիկայում միջին ծանրության հանցանքների համար նույնիսկ տղամարդկանց չեն կալանավորում»:

«Աբովան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը փաստաբան Տաթևիկ Սողոյանն է։ Պաշտպանն ընդգծում է՝ դատարանը չի հաստատել խափանման միջոցի երեք հիմնական ռիսկերից երկուսը՝ փախուստի դիմելու կամ նոր գաղտնիք փոխանցելու հավանականությունը, այլ ասել է՝ կարող է ինչ-որ մի ձևով խոչընդոտել վարույթի ընթացքին: Իսկ Մանուկյանին հարազատների հետ շփումից զրկելը դուրս է իրավական տրամաբանությունից։
Տաթևիկ Սողոյանն անդրադարձել է նաև սահմանադրական գործընթացներին, որոնք հաջորդեցին ընտրությունների արդյունքները հայտարարելուն։
🎦 զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով