Շիրակի մարզի Բագրավան համայնքում նախօրեին տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով վնաս…

Շիրակի մարզի Բագրավան համայնքում նախօրեին տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով վնասվածքներ ստացած նախրապանը երեկ բուժօգնություն է ստացել հիվանդանոցում եւ դուրս գրվել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց համայնքի ղեկավար Արտյոմ Պետրոսյանը՝ հավելելով, որ նրա վիճակը նորմալ է։
«Մեզ մոտ ցորենի եւ գարիի դաշտեր են, 1400 հա ցանք ունեինք, բայց տարբեր տեղեր տարբեր աստիճանի վնասներ է կրել։ Այս պահին ցեխ է, չենք կարողանում մտնել դաշտ, սպասում ենք նաեւ հանձնաժողովին, որ սկսենք հաշվել կրած վնասները։ Բայց տեղեր կան մինչեւ 100 տոկոս վնաս կա, տեղ կա՝ մինչեւ 80 տոկոս։
Բացի դրանից մի քանի մեքենայի ապակի է կոտրվել, տանիքների թիթեղներ է վնասվել։ Ուժեղ կարկուտի հետ նաեւ շատ ուժեղ քամի էր, երեւի դրանից էլ վնասներ էդքան շատ են»,– ասաց նա։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով