«Աբովյան time»․ TRIPP-ը այս օրերին կրկին թոփ-թեմաների շարք վերադարձավ․ նախ Կառավարությունը սկսեց «Թրամփի երթուղու» իրավական փաստաթղթերի վավերացման գործընթացը, ապա նաև հայտնի դարձավ, որ «TRIPP+» հիմնադրամը կղեկավարի Կոնստանտին Սոկոլովը՝ ԽՍՀՄ-ում՝ Լենինգրադում ծնված ու ԱՄՆ տեղափոխված գործարար-ներդրողը։ Ըստ The Guardian-ի՝ նրա նշանակումը ԱՄՆ պետդեպարտամենտը արդեն հաստատել է։ (TRIPP+-ը չշփոթել TRIPP-ի հետ)։
«TRIPP+»-ը, Հայաստանով անցնող ճանապարհի հատվածից բացի՝ Կենտրոնական Ասիայից եկող լոգիստիկ տրանսպորտային ուղղու հիմնական օպերատորներից մեկն է լինելու։
Առհասարակ Սոկոլովի մասին կարելի է երկար խոսել։ Բայց կրկին անդրադառնանք TRIPP-ի աշխարհաքաղաքական այլ ասպեկտին․ իրանական կողմի մոտ Իրանը ռմբակոծող նախագահի անունով կոչվող ուղին առաջացնում է մեծ հակակրանք և լուրջ կասկածներ։ Հայկական կողմին թերևս չի հաջողվել փարատել իրանցիների կասկածները Երթուղու թուրք-ամերիկա-ադրբեջանական էության վերաբերյալ, և դա լեցուն է լրջագույն խնդիրներով, եթե Իրանը գետնի վրա համոզվի, որ «Թրամփի երթուղին» իր ազգային շահերին լրջագույն վտանգ է ներկայացնում․ նրանք թերևս կանցնեն ավելի կոշտ քայլերի, թեկուզ դիվանագիտական առումով։
♥️ @RadioSputnikArm | 🔴 🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ

Թողնել պատասխան