Երևանի Մուրացանի փողոցում հնչած 30 կրակոցների դեպքով կա մեկ ձերբակալված, Factor …

❗️Երևանի Մուրացանի փողոցում հնչած 30 կրակոցների դեպքով կա մեկ ձերբակալված, Factor TV-ի եթերում հայտնեցին Քննչական կոմիտեից։
Դեռ երեկ ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել ու հայտնել, որ հուլիսի 18-ին Երևանի Մուրացանի փողոցում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել, հիվանդանոց է տեղափոխվել 15 տարեկան մի դեռահաս։

«Սպանության, սպանության փորձի, հրազենի ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձ ձերբակալվել է»,- հայտնեցին ՔԿ-ից։
Հուլիսի 18-ին՝ ժամը 21։18-ին, ահազանգ է ստացվել Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ ▫️Դեպքի վայրում հայտնաբերվել է դի։ ՀՀ ՆԳՆ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով