Դուք լրիվ ցնցել եք #ՍերժաՆիկոլականԿլան Սկզբում՝ ընտրություններից հետո, Սերժը մ…

☄️ Դուք լրիվ ցնցել եք
#ՍերժաՆիկոլականԿլան
🗳️ Սկզբում՝ ընտրություններից հետո, Սերժը մեջտեղ եկավ ու հայտարարեց, որ «Նիկոլը չի գնացել երրորդ ժամկետի», իսկ հիմա Սերժի այս «իրավաբանն» է մեջտեղ գալիս ու պնդում, թե Սարգսյանի կողմից Նիկոլին նվիրված Սահմանադրությունը սուպերվարչապետական մոդել չի ձևավորել։
⁉️ Էլ ի՞նչ պիտի ասի կամ անի Սերժը կամ նրա մեդիա-ստրուկները, որպեսզի այլևս ոչ մեկի մոտ կասկած չմնա, որ Նիկոլին բերել ու պահում է Սերժը։
🤡 Էկրանի ներքևի աջ անկյունի նկարն էլ հրաշալի է…
🔴 Արեգնազ Մանուկյանը Անդրանիկ Թևանյանի թիմի անդամ է, ում Սերժն ամենաշատն է ատում։ Թևանյանին Նիկոլը նստեցրեց Սերժի հետ համաձայնեցված, և դա արեց Ծառուկյանին չեզոքացնելու արշավի շրջանակներում։
🔴 Արմեն Աշոտյանին արդեն վաղուց ժամանակն է մտածել, թե ինչպես է ստացվում, որ ում Սերժն ուզում է՝ Նիկոլը նստեցնում է, իսկ ՀՀԿ-ից գրեթե միշտ հենց Աշոտյանին են նստեցնում։
🔴 Ծառուկյանի դեմ Սերժը պատերազմում է 2007 թվականից՝ իր իսկ կողմից ֆինանսավորվող «Իմպիչմենտ» դաշինքի ժամանակներից ի վեր։
🔴 Սամվել Կարապետյանի քաղաքական հայտը շատ գրագետ քայլերով և ներդրված մարդկանց միջոցով քանդեց Սերժ Սարգսյանը։ Սամվելը թեև դա չհասկացավ, բայց ամեն ինչ հենց այդպես էլ կա։
🔴 Իսկ Բագրատ Սրբազանին անձամբ քաղաքականապես թաղեց Սերժը՝ Սրբազանի թիմում իր մարդկանց ներդրումից սկսած (Հրանտ Մելիք-Շահնազարյան, Կարեն Բեքարյան, Ռուբեն Մխիթարյան, Աբրահամ Գասպարյան, Էդգար Ղազարյան), մինչև իր գաղափարների ներդրումը (արտահերթ ընտրությունների փոխարեն իմպիչմենտ պահանջելը)։
Արդյունքում՝ սա ոչ թե քաղբանտարկյալներին աջակցող պատկեր է, այլ Սերժ Սարգսյանի քաղաքական զոհերի ցուցակը։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով