#առողջություն Էպշտեյն Բարրը՝ «համբույրի հիվանդության» հիմնական պատճառ․ այս վիրու…

#առողջություն
🩺 Էպշտեյն Բարրը՝ «համբույրի հիվանդության» հիմնական պատճառ․ այս վիրուսի հետ կապված տարածված հարցերը

Էպշտեյն-Բարրի վիրուսը (EBV) տարածված հերպեսավիրուս է, որը հիմնականում փոխանցվում է թքի միջոցով և հաճախ հայտնի է որպես «համբույրի հիվանդության» պատճառ։ Շատ դեպքերում այն ընթանում է առանց ախտանշանների, սակայն դեռահասների և երիտասարդների մոտ կարող է առաջացնել ինֆեկցիոն մոնոնուկլեոզ՝ կոկորդի ցավով, բարձր ջերմությամբ, ավշահանգույցների մեծացմամբ և արտահայտված հոգնածությամբ։
Վիրուսը մնում է օրգանիզմում ողջ կյանքի ընթացքում՝ քնած վիճակում, իսկ բուժումը հիմնականում սիմպտոմատիկ է՝ հանգիստ, հեղուկների բավարար ընդունում և ջերմիջեցնող միջոցներ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով