❌ 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է. Տոնոյանը` «Առինջ մոլում» կատարված գործողությունների մասին«Քննչական մարմինները վաղ առավոտից զննություն են իրականացրել, և 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է։ Ընդհանուր առմամբ «Առինջ մոլի» գործունեությունը չի դադարեցվել, և աշխատանքն այնտեղ շարունակվում է։ Հիմնավորմամբ նշվել է, որ այդ տաղավարները գործում են բարձր լարում ունեցող հոսանքագծերի տարածքում։ Մեր փաստաբաններն էլ են զբաղվում այս հարցերով` ներկայացնելով համապատասխան հիմնավորումներ։ Ընդհանուր առմամբ Առինջ մոլում մի քանի հարյուր տաղավար է գործում»,– @ArmeniaSputnik-ին հայտնեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Թողնել պատասխան