«Իրանի դիրքորոշումը հնարավորություն է՝ չեզոքացնելու թուրք-ադրբեջանական պատկերացո…

«Իրանի դիրքորոշումը հնարավորություն է՝ չեզոքացնելու թուրք-ադրբեջանական պատկերացումները TRIPP-ի վերաբերյալ, Իրանի դիրքորոշումը հնարավորություն է ստեղծել, որպեսզի Հայաստանը պահպանի իր ինքնիշխան վերահսկողությունը TRIPP նախագծի շրջանակում նախատեսվող ճանապարհի նկատմամբ և թույլ չտա էքստերիտորիալ լուծումներ»։



«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի զրուցակիցը քաղաքագետ Արա Պողոսյանն է։ Թեպետ ամերիկյան կողմը հայտարարել է, թե TRIPP-ը լինելու է Հայաստանի ինքնիշխանության ներքո, բայց քաղաքագետի դիտարկմամբ՝ դրանք պարզապես դիվանագիտական հայտարարություններ են։

«Հիշու՞մ ենք՝ Արցախի հարցով որքան հայտարարություններ են եղել։ Ուստի ինձ համար կարևոր է, թե իրականում ինչ են ուզում, ինչ պայմաններում է առաջացել TRIPP-ը։ Այն չէ, որ այն մեր ցանկությամբ է առաջացել։ Այն մեզ պարտադրված բանաձև է եղել, կոմպրոմիս։ Եթե մեզ դա չպարտադրվեր, մենք չէինք ասի՝ եկեք մեր տարածքը ձեզ վարձով տանք, սկսենք բանակցել, թե որտեղ կլինի մաքսային անցման կետը, որտեղ չի լինի և այլն»։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ TRIPP-ի նկատմամբ Հայաստանի ինքնիշխանությունը կհաստատվի միայն այն դեպքում, երբ ՀՀ-ն կարողանա, այնտեղ իրականացնել, օրինակ, նույն գործողությունները, ինչ Վրաստանը Լարսի անցակետում է կատարում՝ երբ ցանկանա՝ փակի, երբ ցանկանա՝ բացի։
🎦 զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով