Արմավիրի և Արարատի մարզերի ձկնաբույծները հավաքվել են Կառավարության շենքի առջև և հանդիպում են պահանջում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։
Նրանք պնդում են, որ այս պահին չեն կարող հայկական ձուկ արտահանել եվրոպական շուկա և ոլորտը Կառավարության լրացուցիչ աջակցության կարիքն ունի։ Ձկնաբույծների խոսքով՝ վարկային պարտավորություններ ունեն, իսկ որոշ տնտեսություններ կանգնած են փակվելու և ձկնաբուծարանները կորցնելու վտանգի առաջ։
«Վանկա Ռիթեյլ» ձկնաբուծարանի սեփականատեր Ռաֆայել Պողոսյանի խոսքով՝ ավելի քան երկու ամիս արտադրական գործընթացը կարողացել են մասնակի պահպանել միայն սեփական միջոցների հաշվին։

Թողնել պատասխան