🐟 Կառավարության 1-2 որոշումով անհնար է 13 հազարանոց շուկան միանգամից տեղափոխել Եվրոպա. Ձկնաբույծները բողոքի ցույց են անում
Ձկնաբույծները կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով հանդիպում փոխվարչապետի հետ։ Նրանք պնդում են, որ արդեն գործող պետական ծրագրերը չեն լուծում ոլորտի հիմնական խնդիրները և չեն ապահովում եվրոպական շուկա արտահանման իրական հնարավորություններ։
Ցուցարարների խոսքով՝ ներկայում տնտեսություններում կուտակվել է շուրջ 15 հազար տոննա ձուկ, իսկ Ռուսաստանի սահմաններից վերադարձված արտադրանքը պահվում է սառնարաններում։ Նրանք նշում են, որ կառավարությունը չի կարող մի քանի որոշմամբ կարճ ժամանակում փոխարինել նախկին արտահանման շուկան եվրոպականով։

Թողնել պատասխան