Փոփոխություն հայ-թուրքական սահմանինՆիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հայ-թուրքական ս…

Փոփոխություն հայ-թուրքական սահմանին

🇦🇲🇦🇲🇦🇲Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հայ-թուրքական սահմանի Մարգարա անցակետում սահմանապահ ծառայությունը մարտի 1-ից իրականացնելու են միայն հայ սահմանապահները: Նա երախտագիտություն է հայտնել ՌԴ սահմանապահ ծառայությանը՝ Հայաստան-Թուրքիա սահմանի այդ հատվածում ծառայություն իրականացնելու համար:
Նիկոլ Փաշինյանն այդպիսով ազդարարել է, որ Հայաստանի պետական սահմանով մուտք և ելքի բոլոր գործող ու չգործող անցակետերում այդպիսով ծառայություն այլևս իրականացնում են բացառապես Հայաստանի ԱԱԾ սահմանապահ ծառայության ստորաբաժանումները: Անշուշտ, այս հանգամանքը միանգամայն ողջունելի է, հաշվի առնելով այն, որ ցանկացած պետություն պետք է ունենա իր սահմանների մուտքն ու ելքը վերահսկելու կարողություն: Իհարկե, ինչպիսին է այդ կարողության այսպես ասած մասնագիտական որակը լայն իմաստով, սա դեռ պետք է հասկանալ, որովհետև սահմանների պահպանությունն անշուշտ լոկ տեխնիկական-ֆիզիկական գործողություն չէ:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *