Սրանք պատմական կադրեր են 2007 թվականից եզդիաբնակ Շանգալ մարզի պաշտպանություն իրե…

Սրանք պատմական կադրեր են 2007 թվականից եզդիաբնակ Շանգալ մարզի պաշտպանություն իրենց վրա վերցրած, տեղի եզդիներին մինչև 2014 թվականը զինաթափած քրդական Փեշմերգայի փախուստից։ Նրանք փախնում էին թողնելով անզեն եզդիներին ԻԼԻՊ-ի դեմ հանդիման։
Վաղը եզդիների ցեղասպանության 10-րդ տարելիցն է։ Ցեղասպանություն, որը 10 տարի է շարունակվում է։ «Սինջար» եզդիների ազգային միավորումը օգոստոսի 3-ին, ժամը 11:00-ին կազմակերպում է եզդիների ցեղասպանությանը նվիրված կոնֆերանս-քննարկում: Ես էլ եմ ելույթ ունենալու; Ցանկացողները կարող են գալ։
Հասցեն՝ Երևան, Փ. Բյուզանդի 97/2 շենք, «Հոլիդեյ ինն էքսպրես» հյուրանոցի կոնֆերանս սրահ, 1-ին հարկ:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *