«ԱՄՆ-ի համար Իրանում ցամաքային օպերացիան անհնարին է: Իսկ միայն ավիահարվածներով հ…

«ԱՄՆ-ի համար Իրանում ցամաքային օպերացիան անհնարին է: Իսկ միայն ավիահարվածներով հնարավոր չէ հասնել արդյունքի․ Իրանի լեռնային շրջաններում տեղակայված ռազմական օբյեկտները սովորական զինատեսակներով ոչնչացնելը չափազանց դժվար է»։

«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրույցում քաղաքագետ Միհրան Շահզադեյանը նկատում է՝ բացի դա, եթե փակվի Բաբ էլ-Մանդեբի նեղուցը, դա կարող է լուրջ տնտեսական և քաղաքական հետևանքներ ունենալ՝ դժգոհություն առաջացնելով նաև ԱՄՆ-ի ներսում՝ ինչպես բիզնես, այնպես էլ քաղաքական շրջանակներում։ Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա այս անգամ նա չմտավ պատերազմի մեջ, քանի որ դասեր է քաղել Իրանի ապրիլյան և փետրվարյան պատասխաններից․

««Երկաթե գմբեթ» համակարգը 90%-ով փակում է Իսրայելի օդային տարածքը, բայց երկիրը փոքր է, հետևաբար, եթե նույնիսկ 10%-ն է հասնում նպատակին ու թիրախներին, դա շատ մեծ վնաս է, շատ մեծ հարված է Իսրայելին։ Իրանն էլ դաս քաղեց այդ պատմությունից և կարողացավ իր բալիստիկ հրթիռների կառավարումն այնպես անել, որ Իսրայելին շատ բարդ է լինելու դրան դիմակայել։ Եվ հասկանալով, որ այստեղ կարող է լուրջ պրոբլեմներ ունենալ՝ Իսրայելը վախեցավ ու չմտավ այս պատերազմի մեջ»,- վերլուծում է քաղաքագետը։

Անդրադառնալով ԱՄՆ-ի հնարավոր գործողություններին՝ քաղաքագետը նշել է, որ միայն ավիահարվածներով հնարավոր չէ հասնել արդյունքի։ Անգամ ամերիկյան վերլուծաբաններն են ասում՝ չեն բավականացնի այն ռազմական ջոկատները, որոնք կարող են այդ օպերացիան անել գետնի վրա․ 50,000 զորք կա, որ կարող է մասնակցել, բայց բուն օպերացիան անող ջոկատները 6-10-հազարանոց են, դա բավարար չէ՝ հաշվի առնելով Իրանի հսկայական տարածքը։
🎦 զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | 🔴🔴 106.0FM | ✉️ գրեք մեզ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով